26.10.2020 10:07

Կորոնավիրուսը Եվրոպայում

Կորոնավիրուսը Եվրոպայում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Եվրոպայում կորոնավիրուսով վարակվելու օրական վիճակագրությունն արդեն երրորդ օրը ռեկորդներ է սահմանում։

 Անցած կիրակի եվրոպական երկրներում ընդհանուր առմամբ արձանագրվել է 465,3 հազար նոր դեպք։

Իսպանիան և Իտալիան մասնակի լոքդաուն են սահմանել, Covid-19 է ախտորոշվել Բուլղարիայի վարչապետի մոտ, Շվեյցարիայի հիվանդանոցները թոշակի անցած բուժաշխատողներին խնդրում են վերադառնալ աշխատանքի, Ֆրանկֆուրտը հրաժարվում է ավանդական Ծննդյան տոների միջոցառումներից, Ռուսաստանում  հիվանդների թիվն անցել է 1,5 միլիոնից։ Ամենաշատ վարակակիրները Մոսկվայում են։

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ այս պահի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը հասել է 42,8 միլիոնի, մահվան դեպքերն անցել են 1,1 միլիոնից։

Փոխանցում է BBC-ն։