26.10.2020 10:38

Բելառուսում կիրակնօրյա ցույցերի ընթացքում ձերբակալվել է 290 մարդ

Բելառուսում կիրակնօրյա ցույցերի ընթացքում ձերբակալվել է 290 մարդ

Բելառուսում իրավապահները կիրակնօրյա բողոքի ցույցերի ընթացքում բերման են ենթարկել 290 ցուցարարների։ Այս տվյալները ներկայացրել է «Весна» չգրանցված իրավապաշտպան կենտրոնը։

Ամենաշատ ձերբակալությունները տեղի են ունեցել Մինսկում և Գրոդնոյում։ Բողոքի ցույցեր են կայացել նաև Բրեստում, Բոբրույսկում, Բորիսովում, Վիտեբսկում, Գոմելում և այլ քաղաքներում։ Ձերբակալվածների թվում կան նաև լրագրողներ։

«Ժողովրդական վերջնագիր» անունը կրող բողոքի երթը կազմակերպվել է նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի կոչով։ Բելառուսական իշխանություններին ներկայացված վերջնագրի շրջանակներում հիմնական պահանջները եղել են Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը, բռնությունները դադարեցնելը և քաղբանտարկյալներին ազատ արձակելը։ Քանի որ այդ պահանջները չեն կատարվել, ինչպես հայտարարել է Տիխանովսկայան, հոկտեմբերի 26-ին «կսկսվի բոլոր ձեռնարկությունների ազգային գործադուլ, բոլոր ճանապարհները կշրջափակվեն, պետական խանութներում կխափանվի առևտուրը»։

Փոխանցում է tass․ru-ն։