26.10.2020 10:54

Ճապոնիան մտադիր չէ միանալ միջուկային զենքի արգելման պայմանագրին

Ճապոնիան մտադիր չէ միանալ միջուկային զենքի արգելման պայմանագրին

Ճապոնիան մտադիր չէ միանալ միջուկային զենքի արգելման վերաբերյալ պայմանագրին, որը պետք է ուժի մեջ մտնի 2021 թ․ հունվարի 22-ին, սակայն շարունակում է հանդես գալ առանց միջուկային զենքի աշխարհ կառուցելու օգտին, այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է կառավարության գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն։

Ըստ Ճապոնիայի պաշտոնական դիրքորոշման՝ առանց միջուկային և ոչ միջուկային տերությունների միջև փոխհամաձայնության ընդունված փաստաթուղթը թույլ չի տա իրականացնել պայմանագիրը։ «Միջուկային զենքն արգելելու վերաբերյալ պայմանագիրը չի համապատասխանում մեր դիրքորոշմանը այդ խնդրում, մեր երկիրն չի ստորագրի դա։ Մենք բազմիցս ասել ենք այդ մասին»,- հայտարարել է Կատոն։

Միջուկային զենքի արգելման պայմանագիրն ընդունվել է Նյու Յորքում 2017 թ․ հուլիսի 7-ին, ՄԱԿ-ի անդամ 122 երկրների բանակցությունների արդյունքում, որոնց չեն մասնակցել միջուկային տերությունները, այդ թվում՝ Ռուսաստանը Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան։

Փաստաթղթի տեքստի համաձայն՝ դրա մասնակիցները պարտավորվում են «երբեք և որևէ պարագայում» չմշակել, չփորձարկել, չարտադրել և չկուտակել միջուկային զենք, ինչպես նաև չկիրառել այդ զենքը և չսպառնալ կիրառել։ Համաձայնագրին միացած երկրներին կարգելվի նաև իրենց տարածքներում տեղադրել այլ պետությունների միջուկային զենքը։

Փոխանցում է tass.ru-ն։