26.10.2020 11:15

Մոսկվան Թուրքիային կոչ է անում նպաստել կրակի դադարեցմանը Ղարաբաղում

Մոսկվան Թուրքիային կոչ է անում նպաստել կրակի դադարեցմանը Ղարաբաղում

Մոսկվան Թուրքիային կոչ է անում գործի դնել իր ողջ ազդեցությունը՝ ի շահ կրակի դադարեցման և բովանդակային բանակցություններ սկսելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով, երկուշաբթի հայտարարել է  Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

Վերջինս հիշեցրել է, որ հոկտեմբերի 10-ի գիշերը, 11-ժամյա բանակացությունների արդյունքում, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները, «ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների մասնակցությամբ, համաձայնության են եկել Համատեղ հայտարարություն անել, որը նախատեսում է կրակի դադարեցում և առավելագույնս բովանդակային բանակցային գործընթացի վերսկսում»։

«Թուրք գործընկերներին համոզում ենք՝ ի շահ այդ մոտեցման՝ իր ազդեցությունը գործի դնելու նպատակահարմարությունը»,- հայտարարել է Լավրովը «Աթենքի և Մակեդոնիայի լուրերի գործակալությանը» տված հարցազրույցի ընթացքում։

Փոխանցում է ria.ru-ն։