26.10.2020 11:37

Լավրով․ Ռուսաստանը դեմ է ղարաբաղյան հակամարտության ռազմական կարգավորմանը

Լավրով․ Ռուսաստանը դեմ է ղարաբաղյան հակամարտության ռազմական կարգավորմանը

Մոսկվան դեմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը ռազմական ճանապարհով և կոչ է անում չզարգացնել ռազմական սցենարը, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, գրել է РИА Новости-ն։

«Չենք թաքցնի, որ չենք պաշտպանում այդ հիմնախնդիրը ռազմական ճանապարհով կարգավորելու հնարավորության և թույլատրելիության դիրքորոշումը»,- հայտարարել է Լավրովը։

Նախարարը շեշտել է, որ Ռուսաստանը երկու երկրներն էլ համարում է բարեկամական և եղբայրական։ Նա կոչ է արել «դատապարտել հույզերը» և վերսկսել խաղաղ բանակցությունները։

Փոխանցում է gazeta.ru-ն։