26.10.2020 13:10

Մել Գիբսոն. Ես հույս ունեմ, որ դուք կհասնեք խաղաղության

Հոլիվուդյան անվանի դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Մել Գիբսոնը տեսագրություն է հրապարակել, որում դիմում է հայ  ժողովրդին։

«Ողջույն, ես Մել Գիբսոնն եմ։ Խոր ցավով իմացա հայկական Արցախում հակամարտության սրման մասին։

Ես այստեղ՝ Միացյալ Նահանգներում, շատ հայ ընկերներ ունեմ, և նրանք պատմում են իրենց տառապանքների, հարազատների կորստի մասին։

Ես շատ եմ հարգում հայ ժողովրդին, շատ պինդ ու մեծահոգի ժողովուրդ է, նա ստիպված է եղել բախվելու հսկայական դժվարությունների։ Այդ մարդկանց ունակությունները, ինչպես գիտենք ես և դուք, անսահման են։

Այս դժվար ժամանակներում ես աղոթում եմ ձեզ համար։ Ու նաև աղոթում եմ, որ հասնեք խաղաղ կարգավորման։ Ու որ մեծ տերությունները միջամտեն և ճանաչեն ստեղծված իրավիճակը։ Ես հույս ունեմ, որ դուք կհասնեք խաղաղության։

Բարեկամներ, մնացեք ուժեղ, շարունակեք ձեր գործն անել»։