26.10.2020 13:32

Թուրքական արժույթը հակառեկորդ է սահմանել

Թուրքական արժույթը հակառեկորդ է սահմանել

Թուրքական ազգային արժույթի՝ լիրայի փոխարժեքը հակառեկորդ է սահմանել՝ իջնելով պատմականորեն նվազագույն մակարդակի, վկայում են շուկայի տվյալները։

Հրապարակման պահին դոլարն արժեցել է 8,05 լիրա։ Նախորդ սեսիայի փակման մակարդակի համեմատ՝ անկումը կազմել է 1,3 տոկոս։

Լիրայի փոխարժեքի նվազումը շարունակվում է տասներորդ շաբաթն անընդմեջ։ Դրա համար առիթ է ծառայել Թուրքիայի կենտրոնական բանկի չափազանց մեղմ դրամավարկային քաղաքականությունը, որը առանցքային դրույքը պահում է ցածր մակարդակի վրա՝ չնայած դրանք բարձրացնելու կապակցությամբ ներդրողների սպասելիքներին։

Բացի այդ, կարգավորիչ մարմինը կուտակված արժույթային պաշարներն ակտիվորեն օգտագործում է լիրան պահելու համար՝ դրա ավելի մեծ արժեզրկումից խուսափելու նպատակով։ Այդ ֆոնին թուրքական կորպորատիվ և պետական արժեթղթեր ունեցողները ազատվում են իրենց ակտիվերից (տարեսկզբից՝ 13,3 միլիարդ դոլար ընդհանուր գումարով) և վաճառում են լիրան, ինչը հանգեցնում է դրա շարունակական արժեզրկմանը։

Փոխանցում է lenta.ru-ն։