26.10.2020 13:51

Ալիև. ԵԱՀԿ Մինսկի խումբը չի ուզում ճնշում գործադրել Երևանի վրա

Ալիև. ԵԱՀԿ Մինսկի խումբը չի ուզում ճնշում գործադրել Երևանի վրա

Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումների ժամանակ բազմիցս պահանջել է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Երևանի վրա ճնշում գործադրելու նպատակով, երկուշաբթի հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ի՞նչ է անում այդ Մինսկի խումբը։ Կարո՞ղ է նա ճնշում գործել օկուպանտի վրա։ Ուզո՞ւմ է նա ճնշում գործադրել։ Ոչ։ Ես այդ հարցը բազմիցս բարձրացրել եմ․ եթե դուք ուզում եք, որ հարցը լուծվի, ապա անհրաժեշտ է պատժամիջոցներ սահմանել Հայաստանի դեմ։ Դուք դա կարող եք, չէ՞ որ դուք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ եք, դուք կարող եք լուծել անհրաժեշտ խնդիրները»,- ուղերձով դիմելով իր ժողովրդին՝ ասել է Ալիևը։

Նրա խոսքով՝ Մինսկի խմբի անդամների տեսակետները տարբերվում են աշխարհի շատ հակամարտությունների հարցում, մինչդեռ ղարաբաղյան հակամարտության հարցում նրանց դիրքորոշումները համընկնում են։ «Հետաքրքիր է՝ ո՞նց է այդպես ստացվել»,- հայտարարել է Ալիևը։

«Մեր դիրքորոշումն անփոփոխ է մնում։ Մենք արդարությունն ենք պաշտպանում․․․ Այդ հարցում մենք գնալու ենք մինչև վերջ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Փոխանցում է ria.ru-ն։