26.10.2020 13:56

Մարիա Գեւորգյան․ Հավաքվեց 200 հազար դրամ, որն ուղղվելու է համահայկական հիմնադրամին

Մարիա Գեւորգյան․ Հավաքվեց 200 հազար դրամ, որն ուղղվելու է համահայկական հիմնադրամին

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի անդամը 6 ժամ միաժամանակյա շախմատ է խաղացել տասնյակ մասնակիցների հետ։

«Նախապես որոշված էր մինչեւ 17:00-ն, բայց այնպես դասավորվեց, որ պարտիաները ձգվեցին։ Մասնակցությունը վճարովի էր, ըստ ցանկության։ Հավաքվեց ուղիղ 200 հազար դրամ, որն ամբողջությամբ ուղղվելու է համահայկական հիմնադրամին՝ հաջակցություն հայոց բանակին։

Հաղթողներ եւ պարտվողներ  չունեցանք։ Կարեւորը միասնական գաղափարն էր եւ դրան ուղղված բոլորիս ջանքերն ու աջակցությունը։ Կարծում եմ, մասնակիցները, ինչպես ես, հաճելի ժամանակ անցկացրեցինք։ Շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին եւ հետեւողներին»,- ասել է Մարիա Գեւորգյանը։