26.10.2020 14:04

Ալիևի կարծիքով՝ սառեցված հակամարտությունը ձեռնտու է բոլորին, բացի Ադրբեջանից

Ալիևի կարծիքով՝ սառեցված հակամարտությունը ձեռնտու է բոլորին, բացի Ադրբեջանից

Ղարաբաղյան հակամարտությունը սառեցված վիճակում ձեռնտու է բոլորին, բացի Բաքվից, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Երևանն այդպիսի արդյունք էր ուզում՝ որ բանակցությունները հավերժ շարունակվեն, որ մեզ անընդհատ խաբեն, որ այդ խնդիրը սառեցվի, մնա հավիտյան, որ մեր տարածքները միշտ մնան օկուպացված»,- իր ուղերձում հայտարարել է Ալիևը։

Նրա կարծիքով՝ «այդ սառեցված հակամարտությունը ձեռնտու է բոլորին, բացի Բաքվից․․․ առաջին հերթին՝ դա ձեռնտու է Երևանին»։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը Ղարաբաղում «նոր իրականություն» է ստեղծել, որի հետ Երևանը պետք է հաշվի նստի։

Փոխանցում է ria.ru-ն։