26.10.2020 14:24

Պուտինը կոչ է արել նոր սխեմաներ փնտրել՝ «աշխարհն առանց ՓՄՀՀՈՊ-ի» կայուն պահելու համար

Պուտինը կոչ է արել նոր սխեմաներ փնտրել՝ «աշխարհն առանց ՓՄՀՀՈՊ-ի» կայուն պահելու համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն բոլոր շահագրգիռ երկրներին կոչ է անում նոր սխեմաներ գտնել՝ «առանց ՓՄՀՀՕ պայմանագրի աշխարհում» կայունությունը պահպանելու և հրթիռային ճգնաժամերը կանխելու համար։

«Մենք նաև կոչ ենք անում  բոլոր շահագրգիռ երկրներին սխեմաներ փնտրել պահպանելու կայունությունը և կանխելու հրթիռային ճգնաժամերը առանց ՓՄՀՀՈ պայմանագրի աշխարհում ՝ «Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ, որի բնագիրը մեջբերել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

2019 թ․ ԱՄՆ-ը դուրս եկավ Փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից՝ Ռուսաստանին մեղադրելով այդ պայմանագիրը խախտելու մեջ։

Մոսկվան հերքեց այդ մեղադրանքները և պատրաստ էր ցուցադրել հարցերի տեղիք տված հրթիռը ու քննարկել հարցը, սակայն ԱՄՆ-ը չհամաձայնեց և միակողմանի կերպով դուրս եկավ պայմանագրից։

Փոխանցում է ria.ru-ն։