26.10.2020 14:13

Բաքուն «իմաստ» է ակնկալում Ժնևում Ղարաբաղի հարցով բանակցություններում

Բաքուն «իմաստ» է ակնկալում Ժնևում Ղարաբաղի հարցով բանակցություններում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Բաքուն դեմ չէ, որ հոկտեմբերի 29-ին Ժնևում հանդիպեն Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարները, սակայն նրա ասելով՝ ինքը «իմաստ» է ակնկալում այդ բանակցություններում։

«ԱՄՆ-ում բանակցությունների ընթացքում որոշվել է, որ մի քանի օր անց Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Ժնևում (ղարաբաղյան հակամարտությունը քննարկելու համար)։ Ես դեմ չեմ, թող հանդիպեն․․․ Բայց մենք ուզում ենք, որ բանակցություններում իմաստ լինի, որ դրանք արագացնեն հակամարտության կարգավորումը»,- հայտարարել է Ալիևը։

Փոխանցում է ria.ru-ն։