26.10.2020 14:42

Կրեմլում մեկնաբանել են Ղարաբաղի հարցով վաշինգտոնյան բանակցությունները

Կրեմլում մեկնաբանել են Ղարաբաղի հարցով վաշինգտոնյան բանակցությունները

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Վաշինգտոնում Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ։

Պեսկովը կարծիք է հայտնել, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացը, որ սուր փուլում է, չի կարող և չպետք է մրցակցության վայր դառնա։ Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է ողջունելու ցանկացած քայլ, որը կարող է դադարեցնել պատերազմը։

«Մենք ուշադիր հետևում ենք իրադրությանը շփման գոտում և նախկինի պես այն կարծիքի ենք, որ բացի խաղաղ կարգավորումից՝ ոչ մի այլ բան այդ խնդրում չի կարող լինել»,- հայտարարել է Պեսկովը։

Փոխանցում է gazeta.ru-ն։