26.10.2020 15:10

Ալիև․ Արտաքին ագրեսիայի դեպքում չի բացառվում թուրքական F-16-երի կիրառումը

Ալիև․ Արտաքին ագրեսիայի դեպքում չի բացառվում թուրքական F-16-երի կիրառումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի բացառել, որ իր երկրի դեմ արտաքին ագրեսիայի դեպքում կարող են կիրառվել թուրքական F-16 կործանիչները։

«Ինձ հաճախ են հարցնում՝ ի՞նչ են մեզ մոտ անում թուրքական F-16-երը։ Հոգնել եմ պատասխանելուց։ Եթե արբանյակներ ունեք, տեսեք, որ դրանք գետնի վրա են, այլ ոչ թե երկնքում։ Դրանք եկել են զորավարժություններին մասնակցելու և մնացին այստեղ, երբ պատերազմն սկսվեց։ Մեր թուրք եղբայրները դրանք թողեցին՝ մեզ բարոյապես աջակցելու համար։ Բայց եթե մեր նկատմամբ արտաքին ագրեսիա լինի, ապա նրանք կտեսնեն այդ F-16-երը»,- հայտարարել է ադրբեջանցի նախագահը։

Փոխանցում է tass.ru-ն։