26.10.2020 16:11

Սիրիայում ռուսաստանյան ուժերը հարվածներ են հասցրել ռազմական ճամբարների ուղղությամբ

Սիրիայում ռուսաստանյան ուժերը հարվածներ են հասցրել ռազմական ճամբարների ուղղությամբ

Ռուսաստանյան օդանավերը ավիահարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում ռազմական մարզաճամբարների ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է 34 մարդ, հաղորդում է «Европейская правда»-ն՝ հղում անելով DPA-ին։

Մարդու իրավունքների սիրիական կազմակերպության դիտորդների տվյալներով՝ ճամբարը պատկանում է Ֆայլաք ալ Շամին՝ սունի իսլամական խռովարար խմբավորումների դաշինքին, որը կապված է Թուրքիայի հետ։

Նշվում է նաև, որ գրեթե 70 հոգի վիրավորվել է, որոնողական աշխատանքները շարունակվում են։

Reuters-ի տեղեկատվության համաձայն՝ օդային հարվածներն ուղղված են եղել Քաֆր Թահաիմ քաղաքի մերձակա ճամբարի ուղղությամբ՝ Իդլիբ նահանգի հետ Թուրքիայի սահմանից 10 կմ հեռավորությամբ։