26.10.2020 16:56

Ավստրիայի կանցլերը դատապարտել է Էրդողանի վիրավորանքները Մակրոնի հասցեին

Ավստրիայի կանցլերը դատապարտել է Էրդողանի վիրավորանքները Մակրոնի հասցեին

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը դատապարտել է Ֆրանսիայի առաջնորդ Էմանյուել Մակրոնի հասցեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վիրավորանքները՝ հայտարարելով, թե դրանք վկայում են, որ Թուրքիան ավելի ու ավելի է հեռանում ԵՄ-ից։

«Ես դատապարտում եմ Թուրքիայի նախագահի վիրավորանքները նախագահ Էմանյուել Մակրոնի հասցեին։ Դրանք կրկին ցույց են տալիս, որ Թուրքիան ավելի է հեռանում ԵՄ-ից և մեր ընդհանուր աշխարհից։ Լիակատար աջակցություն և համերաշխություն եմ հայտնում Ֆրանսիային»,- Twitter-ում գրել է Կուրցը։

Ավելի վաղ Մակրոնը հանդես էր եկել ընդարձակ ելույթով Ֆրանսիայում անջատականության թեմայով և հայտնել, որ համապատասխան օրինագիծը՝ ուղղված հանրապետական արժեքների ամրապնդմանը, կներկայացվի դեկտեմբերի 9-ին։ Մակրոնը նաև միտք էր հայտնել, թե անհրաժեշտ է Ֆրանսիայի մուսուլմանների խորհրդի հետ համատեղ ստեղծել մի կազմակերպությունը, ինչը թույլ կտա երկրում կառուցել «լուսավորյալ իսլամ»։ Այդ նախաձեռնության համար առիթ էր հանդիսացել ուսուցչի դաժան սպանությունը, որը ցույց էր տվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները․ հանցագործը գլխատել էր ուսուցչին։

Ի պատասխան՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե իր ֆրանսիացի պաշտոնակիցը, որն առաջ է քաշել «լուսավորյալ իսլամի» գաղափարը, «պսիխիկան բուժելու կարիք ունի»։

Փոխանցում է ria.ru-ն։