26.10.2020 17:09

Էրդողանը Թուրքիայի քաղաքացիներին կոչ է արել հրաժարվել ֆրանսիական ապրանքներից

Էրդողանը Թուրքիայի քաղաքացիներին կոչ է արել հրաժարվել ֆրանսիական ապրանքներից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ունեցած ելույթի ժամանակ Թուրքիայի քաղաքացիներին կոչ է արել  երկու երկրների հարաբերությունների սրացման ֆոնին հրաժարվել ֆրանսիական ապրանքներ գնելուց, հաղորդում է РИА Новости-ն։

«Ինչպես որ Ֆրանսիայում կոչ են անում չգնել թուրքական ապրանքներ, ճիշտ նույն կերպ ես դիմում եմ իմ ժողովրդին․ ոչ մի դեպքում նրանց պատիվ չանեք՝ չգնեք ֆրանսիացի արտադրողների ապրանքները»,- ասել է թուրք առաջնորդը։

Նա նաև միջազգային հանրությանը կոչ է արել պաշտպանել «Ֆրանսիայի մուսուլմաններին, որոնք հալածանքների են ենթարկվում իրենց դավանանքի համար»։ Բացի այդ, Էրդողանը Ֆրանսիան անվանել է նացիզմի մի մաս և նշել, որ նա, ով « երկրի ղեկին է», հոգեբույժի կարիք ունի, քանի որ նա սկսել է խրախուսել հարձակումները մուսուլմանների վրա։

Փոխանցում է gazeta.ru-ն։