26.10.2020 17:24

Իրանի հեղափոխության կորպուսի հրամանատարն այցելել է Խոդաֆարինի շրջան. «Արմենպրես»

Իրանի հեղափոխության կորպուսի հրամանատարն այցելել է Խոդաֆարինի շրջան. «Արմենպրես»

Իրանի հեղափոխության կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին այցելել է երկրի հյուսիսում գտնվող Խոդաֆարինի շրջան։ Ըստ «Արմենպրես»-ի` գեներալ Սալամին «Թվիթեր»-ի իր էջում այցի մասին վկայող տեսանյութ է հրապարակել։

Ավելի վաղ, իրանական բաց աղբյուրները տեսանյութեր են հրապարակել Խոդաֆարինի և Ջոլֆայի շրջաններում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից զորքի և զինտեխնիկայի տեղակայման մասին։ Իրանական IRNA գործակալությունը, հղում անելով «Sepahnews»-ին, նույնպես հայտնել է, որ ԻՀՊԿ ցամաքային ուժերի «Իմամ է Զաման»  բրիգադը տեղակայվել է երկրի հյուսիսարևմտյան սահմաններին։

«Արմենպրես»