26.10.2020 17:40

Գերմանիայի ԱԳ նախարար. Գերմանիան աջակցում է Ֆրանսիային իսլամիստ ծայրահեղականների դեմ պայքարում. «Ազատություն»

Գերմանիայի ԱԳ նախարար. Գերմանիան աջակցում է Ֆրանսիային իսլամիստ ծայրահեղականների դեմ պայքարում. «Ազատություն»

Գերմանիան պաշտպանում է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի արտահայտությունները համարելով բացարձակապես անընդունելի։

Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասն այսօր Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում ասել է․ «Մենք համերաշխ ենք Ֆրանսիայի հետ նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից Ֆրանսիայի նախագահ Մակրոնի դեմ անձնական հարձակումների հարցում։ Դա, իհարկե, բացարձակապես անընդունելի է»:

Հեյկո Մասսը նաև նշել է, որ Գերմանիան աջակցում է Ֆրանսիային իսլամիստ ծայրահեղականների դեմ պայքարում, հատկապես վերջին գարշելի ահաբեկչությունից հետո:

Ռուսաստանից Ֆրանսիա տեղափոխված 18-ամյա իսլամիստը հոկտեմբերի 16-ին գլխատել էր ֆրանսիացի մի ուսուցչի։ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է ծայրահեղ իսլամիզմի դեմ պայքարի նոր նախաձեռնության մասին, որից հետո Էրդողանը անձնապես վիրավորել էր նրան։

«Ազատություն»