26.10.2020 17:47

Իրանը հատուկ նշանակության ուժեր և ռազմական տեխնիկա է ուղարկում ԼՂ-ի և Նախիջևանի հետ սահման. «Արմենպրես»

Իրանը հատուկ նշանակության ուժեր և ռազմական տեխնիկա է ուղարկում ԼՂ-ի և Նախիջևանի հետ սահման. «Արմենպրես»

Իրանի հեղափոխության կորպուսը Մազանդարանի և Գիլյանի շրջանների հատուկ նշանակության ուժեր ու ռազմական տեխնիկա է ուղարկում  Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Նախիջևանի հետ սահման, ըստ «Արմենպրես»-ի` հաղորդել է իրանական Azariha տելեգրամ ալիքը։ Լրագրողների հետ զրույցում այս տեղեկությունը հայտնել է Իրանի հեղափոխության կորպուսի ներկայացուցիչը` նշելով, որ Թեհրանը դա անում է երկրի հյուսիս-արեւմտյան սահմանների երկայնքով օտարերկրյա ներկայությունից երկրի ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության պաշտպանության համար:

«Արմենպրես»