26.10.2020 18:38

Թշնամին գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծում է Մարտունու շրջանը, Մարտակերտը, Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը

Թշնամին գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծում է Մարտունու շրջանը, Մարտակերտը, Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը
Այս պահին թշնամական ուժերը գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը, ինչպես նաև Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։
Մարտունի քաղաքում հրդեհվել է բնակելի մեկ տուն։ Հրշեջ փրկարարները տեղում հրդեհաշիջման, միաժամանակ փրկարարական աշխատանք են իրականացնում։
Տուժածների և ավերածությունների մասին մյուս տվյալները ճշտվում են։
 
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն