26.10.2020 21:47

Թրամփ․ Երևանի և Բաքվի միջև հրադադարի ռեժիմի պայմանավորվածությունը պահպանվում է

Թրամփ․ Երևանի և Բաքվի միջև հրադադարի ռեժիմի պայմանավորվածությունը պահպանվում է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի ռեժիմի պայմանավորվածությունը Լեռնային Ղարաբաղում պահպանվում է, այսօր լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Պահպանվում է։ Կրակի դադարեցման ռեժիմը պահպանվում է»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ ի պատասխան լրագրողի հարցի։

Մինչդեռ երկուշաբթի առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է Բաքվի կողմից կրակի դադարեցման ռեժիմը խախտելու մասին՝ նշելով, որ ադրբեջանական ուժերը հրետակոծության են ենթարկումԼեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքերը շփման գծի հյուսիսարևելյան հատվածում։

Փոխանցում է tass.ru-ն։