26.10.2020 22:32

Ողջ օրվա ընթացքում հրոսակախմբերին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը

Ողջ օրվա ընթացքում հրոսակախմբերին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը
Երեկ մարտերի ընթացքում հակառակորդին հաջողվել է գրավել Կուբաթլուն և առաջանալ որոշ ուղղություններով:
 
Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը, որոնց հետ միացած են ահաբեկչական տարբեր կազմակերպություններ, ինչպես նաև այլ պետությունների զինված ուժերի ստորաբաժանումներ, հարավարևելյան ուղղությամբ լայնամասշտաբ հարձակում են ձեռնարկել մի քանի ուղղություններով` միաժամանակ հրետակոծելով և ռմբակոծելով Արցախի քաղաքները: Կա պաշտոնական հաղորդագրություն քաղաքացիական անձանց մասին։
 
Ողջ օրվա ընթացքում այդ հրոսակախմբերին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը։ Հակարակորդը որոշ տեղերում թվացյալ հաջողություն է ունեցել, սակայն մեր ստորաբաժանումներին հաջողվել է հակագրոհով հետ վերցնել և վերականգնել առաջնագիծը:
 
Հադրութից հյուսիս գտնվող գյուղերի անտառների հատվածում շարունակվել են դիվերսիոն խմբերի փնտրման և ջախջախման գործողությունները: Որոշ դիվերսիոն խմբեր, թողնելով մեքենաներ, փախել են, բայց մի քանի գյուղերում մարտերը շարունակվում են։ Որոնողական և ջախջախման գործընթացները այս ուղղությամբ շարունակվում են։
 
Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ