27.10.2020 11:58

Ինչպես կարձագանքի Թուրքիան Ռուսաստանի ՌՕՈՒ-ի՝ Իդլիբին հասցրած հարվածին

Ինչպես կարձագանքի Թուրքիան Ռուսաստանի ՌՕՈՒ-ի՝ Իդլիբին հասցրած հարվածին

Թուրքիայի կողմից աջակցություն ստացող  «Ֆալաք աշ Շամ» խմբավորման գրոհայինների մարզաճամբարի վրա ռուսաստանյան ՌՕՈՒ օդային գրոհի հետեւանքով  զոհվել է առնվազն 80 մարդ։ Այդ խմբավորումը դիմակայում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերին։

Դա ամենալուրջ հարվածն էր մարտ ամսին Ասադի վարչակազմի և Իդլիբում գտնվող զինյալների միջև Մոսկվայի և Անկարայի միջնորդությամբ զինադադար հայտարարելուց հետո։

Այն ժամանակ Թուրքիան հայտարարել էր, որ իրեն իրավունք է վերապահում պատասխանել նախագահ Ասադի և նրա դաշնակիցների զորքերի ցանկացած հարձակման։

Որոշ փորձագետների կարծիքով՝ այս ավիագրոհով  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուզեցել է իր դժգոհությունն արտահայտել Էրդողանին՝ Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Լիբիայում և Սիրիայում, ի վնաս Ռուսաստանի՝ Թուրքիայի միջամտության կապակցությամբ։

Փոխանցում է BBC-ն։