27.10.2020 12:49

CNN․ Ընտրություններից հետո ԱՄՆ-ում պատրաստվում են անկարգությունների

CNN․ Ընտրություններից հետո ԱՄՆ-ում պատրաստվում են անկարգությունների

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը  պատրաստվում է հնարավոր անկարգությունների՝ առաջիկա նախագահական ընտրություններից հետո, հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով պաշտոնական անձանց։

Գործակալության զրուցակիցների ասելով՝ խոսքը սահմանապահ-մաքսային ծառայության  և ներգաղթի-մաքսային ոստիկանության սպաներին նախապատրաստելու մասին է, որոնք կարող են ներգրավվել դաշնային նշանակության շենքերի պահպանության համար։

Լրատվամիջոցը նշել է, որ Ներքին անվտանգության նախարարությունը կոնկրետ տեղեկություններ չունի այս կամ այն նահանգում բռնությունների սպառնալիքի հավանականության մասին։

CNN-ի տվյալներով՝ եթե գործող նախագահ Դոնալդ Թրամփը վերընտրվի, դաշնային և քաղաքային իշխանություններն ամբողջ երկրի խոշոր քաղաքներում՝ դեմոկրատական մեծամասնությամբ, մասնավորապես՝ Նյու Յորքում և Վաշինգտոնում, սպասում են լայնածավալ բողոքի ցույցերի։ Եթե ընտրվի Բայդենը, նույն պաշտոնյաների կարծիքով՝ լայնածավալ ցույցեր կարող են և չլինել, բայց այնուամենայնիվ՝ արժի պատրաստ լինել հնարավոր հուզումներին։

Փոխանցում է ria.ru-ն։