27.10.2020 12:58

Կանադայի ԱԳՆ ղեկավարը Էրդողանի գրոհները Մակրոնի դեմ անընդունելի է համարում

Կանադայի ԱԳՆ ղեկավարը Էրդողանի գրոհները Մակրոնի դեմ անընդունելի է համարում

Կանադայի ԱԳՆ ղեկավար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը հայտարարել է, որ Կանադան համերաշխություն է հայտնում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին, և թուրք առաջնորդ Թայիփ Էրդողանի հարձակումները նրա հասցեին անընդունելի է համարում։ Համապատասխան հաղորդագրությունը կանադական դիվանագիտության ղեկավարը հրապարակել է Twitter-ի իր էջում։

«Մենք համերաշխ ենք մեր ֆրանսիացի բարեկամների հետ։ Ֆրանսիայի վերաբերյալ Թուրքիայի վերջին մեկնաբանությունները միանգամայն անընդունելի են»,- գրել է Շամպանը։ Նա նաև հայտարարել է, որ կողմերը պետք է կրկին սկսեն դիվանագիտական խոսակցություն վարել։

Փոխանցում է tass.ru-ն։