27.10.2020 13:04

Փոմփեոն հայտարարել է, որ ԻՊ-ն շարունակում է սպառնալիք լինել

Փոմփեոն հայտարարել է, որ ԻՊ-ն շարունակում է սպառնալիք լինել

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն իր պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի ոչնչացումից մեկ տարի անց էլ շարունակում է նշանակալի սպառնալիք լինել, ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի՝ երկուշաբթի տարածված գրավոր հայտարարության մեջ։

«Մինչ մենք նշում ենք ԻՊ-ի դեմ այդ կարևորագույն հաղթանակը (ալ Բաղդադիի ոչնչացումը), ԱՄՆ-ի ղեկավարությամբ միջազգային հակաահաբեկչական դաշինքի աշխատանքը դեռ հեռու է ավարտից։ ԻՊ-ն շարունակում է որոշակի վտանգ ներկայացնել, և շատ կարևոր է, որ մենք ճնշենք ԻՊ-ի մնացուկներին Իրաքում և Սիրիայում, համատեղենք մեր ջանքերը՝ ամբողջ աշխարհում ԻՊ-ի բջիջները ոչնչացնելու համար»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։

Փոխանցում է tass.ru-ն։