27.10.2020 13:19

ԶԼՄ․ Իրանի ԱԳՆ-ն Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների կապակցությամբ կանչել է Ֆրանսիայի դեսպանին

ԶԼՄ․ Իրանի ԱԳՆ-ն Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների կապակցությամբ կանչել է Ֆրանսիայի դեսպանին

Իրանի ԱԳՆ-ն կանչել է Թեհրանում Ֆրանսիայի դեսպանին՝ ի նշան բողոքի այդ երկրի իշխանությունների կողմից Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները պաշտպանելու դեմ, հաղորդել է IRIB հեռուստաալիքը։

Իրանական ԱԳՆ-ի աշխատակիցները դեսպանի հետ զրույցի ընթացքում ընդգծել են, որ դատապարտում են Մուհամեդ մարգարեի նկատմամբ անհարգալի վերաբերմունքի և վիրավորանքի ցանկացած դրսևորում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին ֆրանսիական Կոնֆրան սենտ Օնորին քաղաքում ահաբեկիչը հարձակվել էր պատմության և աշխարհագրության ուսուցչի վրա, որը խոսքի ազատությանը նվիրված դասի ժամանակ ցուցադրել էր Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, և գլխատել էր ուսուցչին։

Դրանից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը նախազգուշացրեց, որ Ֆրանսիայի իշխանությունները «ակտիվ աշխատանքներ կծավալեն արմատական գաղափարախոսություններ դավանողների և նրանց ստեղծած միությունների դեմ»։

Փոխանցում է tass.ru-ն։