27.10.2020 14:08

Թրամփը որոշել է Սուդանը հանել ահաբեկչությունը սատարող երկրների ցանկից

Թրամփը որոշել է Սուդանը հանել ահաբեկչությունը սատարող երկրների ցանկից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել Սուդանը հանել միջազգային ահաբեկչությունը սատարող երկրների ամերիկյան ցուցակից, ասվում է  պետության ղեկավարի գրավոր հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տունը։

Թրամփի խոսքով՝ Հարթումը  կես տարվա ընթացքում «ոչ մի աջակցություն չի ցուցաբերել միջազգային ահաբեկչության հարձակումներին»։ «Սուդանի կառավարությունը հավաստիացումներ է ներկայացրել, որ չի աջակցի միջազգային ահաբեկչության հարձակումներին նաև ապագայում»,- շեշտել է Թրամփը։ Նա հավելել է, որ Սուդանի իշխանությունները «ակնհայտ քայլեր են ձեռնարկում» երկրում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

ԱՄՆ-ը Սուդանի նախկին իշխանություններին մեղադրում էր ահաբեկչական «Ալ Քաիդա» խմբավորմանն օգնելու համար Քենիայում և Թանզանիայում 1998 թ․ ԱՄՆ դեսպանատների մոտ պայթյուններ կազմակերպելու հարցում, որոնց զոհ էր գնացել 200-ից ավելի մարդ, այդ թվում՝ 12 ամերիկացի։ Հարթումի վրա պատասխանատվություն էր դրվել նաև Ադենում 2000 թ․ հոկտեմբերի 12-ին ամերիկյան «Քոուլ» ականակիրը պայթեցնելու համար, ինչի հետևանքով զոհվել էր 17 հոգի։

Ահաբեկչությունը սատարող երկրների ցուցակում ընդգրկվելը նշանակում է, որ ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են հայտնվել ամերիկյան պատժամիջոցների տակ, եթե առևտրային գործարքներ կատարեն այդ ցուցակում ընդգրկվածների հետ։ Այժմ այդ ցուցակում են Իրանը ԿԺԴՀ-ն և Սիրիան։

Փոխանցում է tass.ru-ն։