27.10.2020 14:19

Թուրքիայում Մակրոնին մեղադրում են «ֆաշիստական սցենարի» հետևելու համար

Թուրքիայում Մակրոնին մեղադրում են «ֆաշիստական սցենարի» հետևելու համար

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը իսլամի և մուսուլմանների վերաբերյալ իր արտահայտություններով «հետևում է ֆաշիստական սցենարի», հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմում Կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։

Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմում նաև կարծիք են հայտնել, թե Մակրոնը կարող է «իսլամաֆոբիայից անցնել հրեատյացության»։

«Մակրոնը ոչ միայն վարկաբեկում է մուսուլմաններին իր երկրում և Եվրոպայում, նա այդ բանն անում է քաղաքական նկատառումներով, իր նպատակների համար օգտագործելով վախը և անկրթությունը։ Մակրոնը հետևում է հնամենի ֆաշիստական սցենարին, որն ուղղված էր Եվրոպայում հրեաների դեմ։ Մենք պետք է պատասխանատվության կոչենք նման անպատասխանատու գործիչներին, որոնց հայտարարություններն ու գործողությունները ոչ թե սոսկ  իսլամի նկատմամբ թշնամանքի հետևանք են, այլ պատճառ»,- ասել է Ալթունը։

Նրա կարծիքով՝ Մակրոնը «հարձակումներ է գործում Թուրքիայի և նրա նախագահի վրա, քանի որ նրանք կենդանի ապացույցն են այն բանի, որ Միջերկրածովյան տարածաշրջանը «Եվրոպայի սեփականությունը կամ գաղութը չէ»։ Բայց Թուրքիան կդիմակայի նրա ռասիստական և գաղութարարական մտածողությանը, հավելել է Ալթունը։

Փոխանցում է lenta.ru-ն։