27.10.2020 14:53

ԻԻՀ բանակն անողոք պայքար է մղելու Իրանի սահմանների մոտ ահաբեկիչների ու սիոնիստների ներկայության դեմ. parstoday.com

ԻԻՀ բանակն անողոք պայքար է մղելու Իրանի սահմանների մոտ ահաբեկիչների ու սիոնիստների ներկայության դեմ. parstoday.com

Իրանի բանակի գլխավոր հրամանատար Ամիր Մուսավին հայտարարել է. «Մեր բանակն անողոք պայքար է մղելու Իրանի սահմանների մոտ ահաբեկիչների ու սիոնիստների ներկայության դեմ»:

Միևնույն ժամանակ, Իրանի բանակի ՀՕՊ զորքերի հրամանատարը հայտարարել է, որ  հյուսիս-արևմտյան սահմաններին տեղակայված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները բերվել են պատրաստվածության մակարդակի՝ ահաբեկիչների հավանական հարձակումները կանխելու նպատակով: Նա ասել է. «Հյուսիս-արևմտյան սահմաններին տեղակայված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները բերվել են պատրաստվածության և անհրաժեշտության դեպքում կհամալրվեն: Մեր քաղաքացիների խաղաղությունը կարևոր է մեզ համար»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  «Իմամ Զաման» մեքենայացված բրիգադը և  ցամաքային ուժերը տեղակայվել էին   Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի սահմաններին:

parstoday.com