27.10.2020 15:31

Էրդողանը պահանջել է քրեական հետապնդում սկսել նիդեռլանդացի քաղաքական գործչի նկատմամբ

Էրդողանը պահանջել է քրեական հետապնդում սկսել նիդեռլանդացի քաղաքական գործչի նկատմամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի դիմել է հանրապետության գլխավոր դատախազություն՝ Նիդեռլանդների ծայրահեղ աջ Ազատության կուսակցության առաջնորդ Գերտ Վիլդերսի դեմ բողոքով, հաղորդել է  Anadolu գործակալությունը։

Վիլդերն ավելի վաղ Twitter-ում գրառում է կատարել Թուրքիայի նախագահի ծաղրանկարով և նրան անվանել ահաբեկիչ։

Ինչպես հաղորդում է լրատվական գործակալությունը, դատախազությանը Թուրքիայի նախագահի փաստաբաններից մեկի կողմից հանձնված բողոքում ասվում է, որ սոցցանցերում Վիլդերսի տարածած ծաղրանկարները ոչ մի կապ չունեն խոսքի ազատության հետ։ Էրդողանը պահանջել է նիդեռլանդացի քաղաքական գործչի նկատմամբ քրեական գործ հարուցել «Թուրքիայի նախագահի պատիվն ու արժանապատվությունը արատավորելու» հոդվածով։

Փոխանցում է ria.ru-ն։