27.10.2020 16:21

Բաքվի կինոկենտրոնը Մել Գիբսոնի մասնակցությամբ ֆիլմեր չի ցուցադրի

Բաքվի կինոկենտրոնը Մել Գիբսոնի մասնակցությամբ ֆիլմեր չի ցուցադրի

Բաքվի «Նիզամի» կինոկենտրոնը հրաժարվել է ամերիկյան դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնի մասնակցությամբ ֆիլմեր ցուցադրելուց՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ նրա կարծիքի պատճառով։

«Հոկտեմբերի 26-ին ամերիկյան դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնը հրապարակում է արել ի պաշտպանություն Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի անջատողական վարչակարգի, ինչը մեր արդարացի բողոքն է հարուցել»,- կինոկենտրոնի մամուլի ծառայության հաղորդագրությունն է մեջբերել Trend-ը։

Հայտարարության մեջ ասվում է, որ Գիբսոնը «ոչ մի պատկերացում չունի» ժամանակակից Ադրբեջանի պատմության մասին, «Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի գրեթե 30-ամյա օկուպացիայի, Խոջալուի, ադրբեջանական տարածքներում հայերի անհամար չարագործությունների մասին»։

Կինոկենտրոնը նշել է, որ Գիբսոնի հրապարակումը դիտում է որպես օկուպացիայի և ահաբեկչության պաշտպանություն, և ի նշան բողոքի՝ այլևս նրա մասնակցությամբ ոչ մի ֆիլմ չի ցուցադրի։

Փոխանցում է vz.ru-ն։