27.10.2020 16:46

Կրեմլի գնահատականը Ղարաբաղյան բանակցություններում Թուրքիայի մասնակցության հնարավորության մասին

Կրեմլի գնահատականը  Ղարաբաղյան բանակցություններում Թուրքիայի մասնակցության հնարավորության մասին

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններում Թուրքիայի մասնակցության հարցում կարևոր են հակամարտող կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի տեսակետները, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այստեղ կարևոր է երկու կողմերի՝ հակամարտող երկրների տեսակետը։ Քանի որ միայն հակամարտող կողմերը կարող են համաձայնել կամ ցանկություն հայտնել այս կամ այն պետության մասնակցության վերաբերյալ կարգավորման գործընթացում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք Կրեմլում կարծում են, որ Թուրքիան պետք է ավելի շատ ներգրավված լինի հայ-ադրբեջանական բանակցային հաջորդ փուլում։

Փոխանցում է ria.ru-ն։