27.10.2020 16:57

«Յոթը չափիր, մեկ կտրիր»․ Էրդողանին խորհուրդ են տալիս չհրաժարվել ֆրանսիական ապրանքներից

«Յոթը չափիր, մեկ կտրիր»․ Էրդողանին խորհուրդ են տալիս չհրաժարվել ֆրանսիական ապրանքներից

Ֆրանսիական ապրանքները բոյկոտելու կոչերն ավելի ու ավելի են Թուրքիային հեռացնում Եվրամիությունից, ըստ РИА Новости-ի` Բրյուսելում ճեպազրույցի ընթացքում ասել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչը։

«Թուրքիայի և ԵՄ-ի միջև գոյություն ունեցող պայմանագրերը նախատեսում են ապրանքների ազատ փոխանակում։ Թուրքիայի բոլոր պարտավորությունները պետք է պահպանվեն։ ԵՄ անդամ երկրներից մեկի ապրանքները բոյկոտելու կոչերը հակասում են Թուրքիայի ստանձնած պարտավորությունների ոգուն և նրան ավելի են հեռացնում ԵՄ-ից»,- ասել է նա։

Բացի Թուրքիայից՝ ֆրանսիական ապրանքների բոյկոտի կոչերով հանդես են եկել մի քանի մուսուլմանական երկրներ ևս։

Հոկտեմբերի 25-ին Ֆրանսիայի ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որով պահանջում էր անհապաղ դադարեցնել բոյկոտի կոչերը՝ դրանք համարելով անհիմն։

Փոխանցում է ria.ru-ն։