27.10.2020 17:11

Ալիև․ Հայաստանն ամեն օր արտասահմանից զենք է ստանում

Ալիև․ Հայաստանն ամեն օր արտասահմանից զենք է ստանում

Երևանը կանոնավորապես զենք է ստանում արտասահմանից, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի պաշտպանության նախարարության ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ, հաղորդել է Report.az գործակալությունը։

«Այդ սպառազինության ցուցակը մենք ունենք»,- ասել է Ալիևը։ Նրա խոսքով՝ Բաքուն տեղեկություններ ունի այն չվերթների, քաղաքների ու թռիչքների մասին, որոնք կապ ունեն արտասահմանյան սպառազենքը Հայաստան բերելու հետ։

«Որտեղի՞ց նրանց այդքան փող։ ․․․ Նրանք այդ զենքը ձրի են ստանում»։

Հոկտեմբերի կեսերին Ալիևը հայտարարել էր, որ հայ գործարարները մաքսանենգ ճանապարհով զենք և վարձկաններ են տանում Ռուսաստանից Հայաստան, եւ այդ նպատակով նրանք 30-40 մլն դոլար արժողությամբ Իլ-76 ինքնաթիռ են գնել։

Փոխանցում է rbk.ru-ն։