27.10.2020 18:19

Պոմպեոն հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի եւ Ալիեւի հետ. Մեդիամաքս

Պոմպեոն հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի եւ Ալիեւի հետ. Մեդիամաքս

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրտագուսի հաղորդագրության մեջ ասված է. 

«Քարտուղար Պոմպեոն պնդել է առաջնորդներին` հավատարիմ մնալ ռազմական գործողությունները դադարեցնելու եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո դիվանագիտական լուծում գտնելու իրենց հանձնառություններին եւ նշել է, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: 

Պետքարտուղարն ընդգծել է հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռքբերված եւ հոկտեմբերի 17-ին Փարիզում վերահաստատված հրադադարի ամբողջական իրագործման կարեւորությունը՝ հոկտեմբերի 1-ի ԱՄՆ–ի, ՌԴ–ի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության համապատասխան»: 

mediamax.am