27.10.2020 19:23

Իրանը ԼՂ հակամարտության մշտական կարգավորման նախագիծ է մշակել. Արմենպրես»

Իրանը ԼՂ հակամարտության մշտական կարգավորման նախագիծ է մշակել. Արմենպրես»

Ըստ «Արմենպրես»-ի` IRNA գործակալությունը հաղորդել է, որ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովում արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է․ «Հենց հիմա փոխարտգործնախարարը Արևելյան Ատրպատականում է, այցելում է Խոդաֆարինի ջրամբար, ինչից հետո Բաքու, Մոսկվա և Երևան է մեկնելու։ Իրանը ԼՂ հակամարտության մշտական կարգավորման նախագիծ է մշակել, որն այսօր-վաղը կներկայացվի, իսկ հետո Մոսկվայում ու Երևանում ևս հետամուտ կլինենք»։

Զարիֆը հավելել է, որ իրենց անհանգստացնում է տարածաշրջանում ահաբեկիչների ներկայությունը: «Այս առնչությամբ մենք հստակ ասել ենք, որ դա Իրանի Իսլամական Հանրապետության համար անընդունելի է»,- ասել է նա։

«Արմենպրես»