27.10.2020 19:42

Լարվածությունը պահպանվում է Ասկերանի վերին ենթաշրջաններում. «Արմենպրես»

Լարվածությունը պահպանվում է Ասկերանի վերին ենթաշրջաններում. «Արմենպրես»

«Իրավիճակն այս պահին Հանրապետությունում կայուն լարված է: Լարվածությունը պահպանվում է Ասկերանի վերին ենթաշրջաններում` Ավետարանոց, Մադաթաշեն, Սղնախ ու Մոշխմհատ գյուղերում, պայմանավորված է հակառակորդի դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձերի հետ, ինչպես նաև աշխատում են մեր և հակառակորդի հրետանային ստորաբաժանումները»,- «Արմենպրես»–ին տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը, հավելելով, որ Մարտակերտի և Մարտունու հատվածներում իրավիճակը համեմատաբար  հանգիստ է:

«Մարտունիում ցերեկային ժամերին օդային տագնապ էր հայտարարվել` երկնքում նկատվել էր անօդաչու թռչող սարք»,- ասել է Թադևոսյանը: Ըստ ԱԻՊԾ–ի ներկայացուցչի` Ստեփանակերտում նույնպես օրվա ընթացքում իրավիճակը հանգիստ է եղել:

«Արմենպրես»