27.10.2020 21:39

Թեհրանը պատրաստ է միջնորդ լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում

Թեհրանը պատրաստ է միջնորդ լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում

Թեհրանը բանակցություններ է վարել Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերի հետ և պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ այդ հակամարտությունում, հոկտեմբերի 27-ին հայտարարել է Ռուսաստանի Դաշնությունում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Մեր նախագահը և մեր արտաքին գործերի նախարարը բանակցություններ են անցկացրել երկու կողմերի հետ և հայտնել են, որ Իրանը պատրաստ է հանդես գալ միջնորդի դերում այդ հակամարտությունը կարգավորելու հարցում»,- ասել է Ջալալին «Звезда» հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

Փոխանցում է tass.ru-ն։