27.10.2020 22:42

Թրամփը հիասթափված է, որ Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմը խախտվել է

Թրամփը հիասթափված է, որ Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմը խախտվել է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ հիասթափված է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանավորվածությունների ձախողումից, հաղորդել է Reuters գործակալությունը։

«Հիասթափեցնում է, երբ տեսնում ես սա։ Ահա թե ինչ է լինում, երբ երկրներն արդեն վաղուց դրանով են զբաղվում։ Ամեն ինչ կարգի կընկնի»,- ասել է Թրամփը։

Հայաստանը և Ադրբեջանը հոկտեմբերի 25-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ նոր՝ թվով երրորդ մարդասիրական հրադադարի վերաբերյալ համաձայնության էին եկել, որը պետք է ուժի մեջ մտներ հոկտեմբերի 26-ին։

Փոխանցում է tass.ru-ն։