28.10.2020 20:16

#ArtsakhStrong. Արաս Օզբիլիսի մարզաշապիկը վաճառվեց աճուրդում

#ArtsakhStrong. Արաս Օզբիլիսի մարզաշապիկը վաճառվեց աճուրդում

Օնլայն աճուրդում վաճառվել է «Փյունիկի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսի մարզաշապիկը։

Երևանյան ակումբը Համահայկական հիմնադրամ հանգանակման համար վաճառքի էր հանել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ «Ալաշկերտի» հետ հանդիպման մարզաշապիկները, որոնց մեջքին #ArtsakhStrong էր գրված։ 

Օզբիլիսի մարզաշապիկը օնլայն աճուրդի էր դրվել eBay հարթակում ու նախնական 100 ԱՄՆ դոլար արժեքից մարզաշապիկի գինը հասել է 1025 ԱՄՆ դոլարի ու վաճառվել։

Ինչպես այս, այնպես էլ մյուս խաղացողների մարզաշապիկների վաճառքից ձևավորված ամբողջ գումարը կփոխանցվի Համահայկական հիմնադրամին: