28.10.2020 19:01

Պուտինը և Էրդողանը քննարկել են դեպքերի զարգացումը ղարաբաղյան հակամարտության գոտում

Պուտինը և Էրդողանը քննարկել են դեպքերի զարգացումը ղարաբաղյան հակամարտության գոտում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում մտահոգություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների կապակցությամբ, երեքշաբթի հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Քննարկվել է դեպքերի զարգացումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Ռուսաստանի կողմից խոր մտահոգություն է հայտնվել շարունակվող ռազմական գործողությունների, ինչպես նաև մարտերում Մերձավոր Արևելքից ահաբեկիչների ավելի լայնածավալ ներգրավման կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պուտինը Էրդողանին նաև տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ իր շփումների և շուտափույթ կերպով զինադադարի հասնելու ու ճգնաժամը լիցքաթափելու նպատակով նախաձեռնվող քայլերի մասին»։

Փոխանցում է tass.ru-ն։