28.10.2020 19:46

Ֆրանսիան ԵՄ-ի գործընկերներին կոչ է արել միասնական ճակատով հանդես գալ Թուրքիայի դեմ

Ֆրանսիան ԵՄ-ի գործընկերներին կոչ է արել միասնական ճակատով հանդես գալ Թուրքիայի դեմ

Թուրքիայի առաջնորդի հայտարարություններից հետո անհրաժեշտ է կոշտ միջոցներ ձեռք առնել այդ երկրի դեմ, շեշտել են Ֆրանսիայում, հոկտեմբերի 27-ին հաղորդել է Reuters-ը։

«Ֆրանսիան միասնական է, և Եվրոպան միասնական է,- հայտարարել է երկրի առևտրի նախարար Ֆրանկ Ռիստերը։- Եվրոպական խորհրդի հերթական գագաթնաժողովում ԵՄ-ն որոշումներ կընդունի, որոնք թույլ կտան վերականգնել ուժերի հարաբերակցությունը Թուրքիայի հետ՝ մեր շահերը և եվրոպական արժեքները պաշտպանելու համար», - հավելել է նախարարը՝ չմանրամասնելով, թե հատկապես ինչ միջոցների և որոշումների մասին է խոսքը։

Հիշեցնենք, որ Փարիզի և Անկարայի միջև հարաբերությունների լարման հերթական առիթը պատմության ուսուցիչ Սամյուել Պատիի դաժան սպանությունն է դարձել, որը ցուցադրել էր Charlie Hebdo ամսագրում հրապարակված՝ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները։ Ուսուցչի սպանությունից հետո Մակրոնը հայտարարել էր, որ «հանուն խոսքի ազատության»՝ կպաշտպանի այդ ծաղրանկարները։

Նշենք նաև, որ ԵՄ-ի նկատմամբ Անկարայի ճնշումների մի լծակ էլ փախստականներն են, որոնց հոսքը պահում են թուրքական իշխանությունները։ Էրդողանը բազմիցս նշել է, որ կարող է օգտագործել զանգվածային անլեգալ միգրացիան, եթե Բրյուսելը զիջումների չգնա իր նկատմամբ։

Փոխանցում է  rossaprimavera. ru-ն։