28.10.2020 22:42

Անկարայի դատախազությունը գործ է հարուցել Charlie Hebdo-ի դեմ

Անկարայի դատախազությունը գործ է հարուցել Charlie Hebdo-ի դեմ

Անկարայի գլխավոր դատախազությունը այսօր գործ է հարուցել ընդդեմ ֆրանսիական Charlie Hebdo ամսագրի՝ Թուրքիայի նախագահի ծաղրանկարը հրապարակելու համար, հաղորդել է NTV հեռուստաալիքը։

Նշվում է, որ գործը հարուցվել է ամսագրի աշխատակիցների նկատմամբ։ Դատախազությունը վկայակոչում է նախագահին վիրավորելու մասին հանրապետության ՔՕ-ի երեք հոդվածներ։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապերի վարչությունը հայտարարել է, որ երկիրն, անկասկած, «անհրաժեշտ իրավաբանական և դիվանագիտական միջոցները ձեռք կառնի» «այդ ծաղրանկարների հրապարակման կապակցությամբ, որոնք անբարոյական է համարում»։

«Մենք կպայքարենք վճռականորեն և մինչև վերջ` նման անտեղի, չարամիտ վիրավորանքների դեմ։ Մենք վճռականորեն դատապարտում ենք այդ ծաղրանկարը, որն ընդամենը սադրանք է և վկայում է այն մասին, որ Եվրոպան ավելի ու ավելի է թաղվում թուրքերի և իսլամի հանդեպ ատելության կեղտոտ ճահիճը»,- ասվում է վարչության հայտարարության մեջ։

Փոխանցում է tass.ru-ն։