28.10.2020 23:54

Էրդողանը Ռուսաստանին մեղադրել է Իդլիբում ճամբարի դիրքերի վրա «հարձակման» համար

Էրդողանը Ռուսաստանին մեղադրել է Իդլիբում ճամբարի դիրքերի վրա «հարձակման» համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանին մեղադրել է սիրիական Իդլիբ նահանգում ընդդիմության մարզաճամբարի վրա հարձակում գործելու համար։

«Ռուսաստանի հարձակումը Իդլիբի շրջանում տեղակայված ընդդիմության մարզաճամբարի վրա խոսում է այնտեղ կայուն խաղաղություն և հանգստություն հաստատելու ցանկության բացակայության մասին»,- ասել է Էրդողանը։

Ինչպես հաղորդել են սիրիական լրատվամիջոցները, Թուրքիայի սահմանից ոչ հեռու՝ Հարեմ քաղաքի մերձակայքում տեղակայված ահաբեկչական խմբավորման մարզաճամբարին հասցված հարվածի արդյունքում զոհվել է ավելի քան 40 զինյալ, 60-ից ավելի վիրավոր կա։

Իդլիբը մնում է Սիրիայի միակ շրջանը, որի տարածքի զգալի մասը նախկինի պես վերահսկում են բանդիտական կազմավորումները։

Փոխանցում է ria.ru-ն։