29.10.2020 00:16

Թուրքիան շարունակում է սպառնալ

Թուրքիան շարունակում է սպառնալ

Թուրքիան պատրաստ է «օրինական պատասխան գործողությունների» դիմել, եթե Սիրիայի կողմից ահաբեկչական սպառնալիքն իր սահմաններին  շարունակի պահպանվել։, հայտարարել է այդ երկրի նախագահ Էրդողանը՝ ելույթ ունենալով խորհրդարանում։

«Մենք տեսնում ենք, որ սիրիական սահմանի ողջ երկայնքով սպառնալիքները Թուրքիայի նկատմամբ չեն նվազում։ Եթե բոլոր ահաբեկիչները դուրս չմղվեն սահմանի գծից այն կողմ, հիշեցնում եմ, դա պատճառ կդառնա, որ մենք դիմենք օրինական պատասխան գործողությունների»,- ասել է նա։

«Ոչ ոք չի կարող հերքել, որ մեր համառությունն Իդլիբում, «Եփրատի վահան», «Ձիթենու ճյուղ», «Խաղաղության ակունք» գործողությունները ապահովել են անվտանգությունը։ Մենք ցանկացած պահի կարող ենք կոնկրետ գործողությունների դիմել»․- հայտարարել է Էրդողանը։

Փոխանցում է tass.ru-ն։