29.10.2020 01:50

Էրդողանը Պուտինին առաջարկել է միասին մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

Էրդողանը Պուտինին առաջարկել է միասին մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

Էրդողանը հայտարարել է, որ նախորդ օրը հեռախոսազրույցի ընթացքում Պուտինին առաջարկել է միասին մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։

«Մենք լավ բանակցություններ ունեցանք Պուտինի հետ։ Մանրամասն քննարկեցինք Ղարաբաղը։ Մենք ասացինք․ եկեք արդեն ավարտենք այդ ամենը Կովկասում։ Կուզեք՝ մենք համատեղ քայլեր անենք, խոսենք կողմերի հետ։ Բայց հիմա մենք պետք է հստակ որոշենք՝ կարգավորելո՞ւ ենք այդ խնդիրը, թե՞ ոչ»,- հայտարարել է Էրդողանը։ Միայն սկզբունքային որոշում կայացնելուց հետո, նրա խոսքով, «կարելի է կոնկրետ քայլեր անել»։

Թուրք առաջնորդի կարծիքով՝ Մինսկի խումբը «չի լուծել խնդիրը, այլ միայն ժամանակ է ձգել»։ Էրդողանն առաջարկել է Պուտինին «հանդիպել Փաշինյանի հետ», իսկ ինքը պատրաստ է խոսել «իմ եղբայր Իլհամի հետ»։ «Եկեք արդեն լավ բան անենք, թող պատվիրակությունները հանդիպեն։ Վստահ եմ, մենք արդյունքի կհասնենք»,- հայտարարել է Էրդողանը՝ կրկին հաստատելով, որ այդ հակամարտությունում Անկարան լիովին պաշտպանում է Բաքվին։

Նա նաև նշել է, որ Պուտինի հետ խոսակցության ընթացքում ռուսաստանյան կողմին հիշեցրել է «կարմիր գծերի» մասին, որոնք Թուրքիան չի հատի ղարաբաղյան թեմայի հետ կապված, քանի որ այդ դեպքում «սերունդներն իրեն չեն ների։»

Էրդողանը հայտարարել է, թե Պուտինին երեկ հաղորդել է, թե իբր Ղարաբաղում Քրդստանի բանվորական կուսակցության 2 հազար զինյալ է կռվում Հայաստանի կողմում։

Փոխանցում է ria.ru-ն: