29.10.2020 07:41

Օրվա ամփոփում. Հայկական ուժերը դիրքային որոշակի բարելավում են ունեցել Բերձորից հարավ ընկած շրջանում

Օրվա ամփոփում. Հայկական ուժերը դիրքային որոշակի բարելավում են ունեցել Բերձորից հարավ ընկած շրջանում

Մարտական գործողությունները շարունակվել են ռազմաճակատի բոլոր ուղղություններում։ Հայկական ուժերը դիրքային որոշակի բարելավում են ունեցել Բերձորից հարավ ընկած շրջանում։

Հակառակորդը թիրախավորել է Շուշին և Ստեփանակերտը, մասնավորապես՝ Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնը և ծննդատունը։

Ռազմի դաշտում վիրավորում ստացած ԱՀ նախկին պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։ Նա ապաքինման փուլում է։

ԱՄՆ Գլենդել և Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքները ճանաչել են Արցախի Հանրապետության անկախությունը։

Արցախի տեղեկատվական շտաբ