29.10.2020 19:30

Կորոնա․ 2383 նոր դեպք Հայաստանում

Կորոնա․ 2383 նոր դեպք Հայաստանում

Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 85034 դեպք, որոնցից 53257-ը` առողջացած, 1272-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 30151 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 392660 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 5027 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2383 նոր դեպք:

Ունենք 749 առողջացած և 29 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 354 է: